Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր փաստաթուղթ Վիեննայում չի քննարկվել. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Eduard-Sharmazanov1

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:  ՀՀԿ կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հաղորդեց, որ քննարկվել է Ազգային ժողովի վերջին քառօրյա նիստի աշխատանքները, Ընտրական օրենսգրքի հետ կապված խնդիրները: «Եվս մեկ անգամ արձանագրել ենք, որ քաղաքական ուժերը եւ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք բարեփոխված Ընտրական օրանսգիր եւ մենք տեսանք, որ պառլամենտում իրոք հիմնականում կա կոնսոլիդացի եւ 95 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, եւ երրորդ ընթերցմամբ է ներկայացվել եւ արտահերթի ժամանակ, ամսի 25-ին կքվեարկվի, եւ մենք հույս ունենք, որ եւս այդ կոնսոլիդացիայի պայմաններում  եւ նման ծանրակշիռ ձայներով կընդունվի Ընտրական օրենսգիրքը», ասաց Շարմազանովը հավելելով, որ  անդրադարձել են նաև Սերժ Սարգսյանի Վիեննա կատարած այցին և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «Ընդհանուր առմամբ մենք բավարարված ենք այդ հայտարարությամբ: Այնտեղ նշված է ե՛ւ 94 թվականի զինադադարի անժամկետ լինելու վերաբերյալ եւ մոնիտորինգի իրականացման վերաբերյալ, որի մասին խոսել է հայկական կողմը, եւ երրորդը, բնականաբար, խաղաղ կարգավորումն եւ ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնում»,- հայտարարեց մամլո խոսնակը: Հարցին՝ բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանն ի՞նչ պահանջներ է ներկայացնելու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը ինքանթիռում լրագորղներին ասել է, թե ինչ քնարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եվ երկրոդր՝ այդ հանդիպման վերաբերյալ համանախագահների հայտարարությանն ինքն ավելացնելու բան չունի: «Մեր կարծիքը հետեւյալն է, մենք նոր բան չենք  ասել: Նոր փաստաթուղթ այնտեղ չի քննարկվել»,-  նշեց Էդուարդ Շարմազանովը: