Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակցի երկրապահների 20 հոգանոց խումբը վերադարձել է Արցախից (տեսանյութ)

Հասարակություն
1463669819_kamavor

Շիրակցի երկրապահների 20 հոգանոց խումբը վերադարձել է Արցախից: Նրանց ընդունել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երկրապահները խոսել են դիրքերում տիրող մթոլորտի, առկա վիճակի, հայկական կողմի պատրաստվածության ու սահմանին կանգնած հայ զինվորի ոգու արիության մասին: Մենք կարող ենք հանգիստ լինել, որովհետև 20-ամյա պատանիները այսօր ապացուցում են որ ունակ են պայքարելու թշնամու դեմ ու պաշտպանելու մեր սահմանները, նշել են երկրապահները: Նշենք, որ նրանք ծառայություն են մատուցել Ջեբրայիլի զորամասերում, մնացել են 20 օր, այլ խումբ նրանց փոխարինելու այլևս չի մեկնի: Tsayg.am