Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագ  շախմատի հուշամրցաշար` Դավթաշենում

Հասարակություն
252fc47a-23d5-4c15-8fe9-2af41fc20c24

Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի շախմատի դպրոցում կայացել է  արագ շախմատի մրցաշար` նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, "Սասնա ծռեր" ջոկատի հրամանատար, ՀՀ "Մարտական խաչ" 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի հիշատակին: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգային շախմատիստների մասնակցությամբ հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են  Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, անվանի շախմատիստներ և այլոք: Շախմատային խաղատախտակներին ծավալված համառ ու անզիջում պայքարում, 5 տուրերի  արդյունքներն ամփոփելուց հետո վարչական շրջանի ղեկավարը գավաթ ու պատվոգրեր է հանձնել  առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև դպրոցի տնօրենին և ուսուցիչներին: Հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել  Էմին Օհանյանը, 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է  Գոռ Սահակյանը, իսկ մրցանակային եռյակն ամփոփել է Վիկտոր Պարոնյանը: