Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

80-ականների ծառայողական մեքենաները կկրճատվեն

Քաղաքականություն
images

Առողջապահության նախարարությունում կկրճատվի մոտավորապես 70 ավտոմեքենա: Այսօր կառավարության նիստից հետո տեղեկացրեց նախարար Արմեն Մուրադյանը. «Կրճատվելու են 80-ականների այն մեքենաները, որոնք նաև սպասարկում են մարզային կառույցները: Մենք հնարավոր է օպտիմալացնենք այդ հարցը, եւ նույն մեքենան փորձի սպասարկել մարզային մի քանի տարածք»: Նախարարը նշեց, որ ամբողջ խնդիրն այս պահին կայանում է նրանում, որ աշխատանքի արդյունավետությունը պետք է բարձրացնել ավելի սուղ միջոցներով: Պետք է օպտիմալացնել, իսկ դա նշանակում է՝ ոչ թե որակական ցուցանիշները նվազեցնել, այլ նույն որակը ապահովել ավելի սուղ միջոցներով: Հնարավոր է՝ կառույցների միավորում լինի, բայց այս աշխատանքները պետք է լինեն որակական ցուցանիշները հաշվի առնելով»: Մանրամասները ՝ տեսանյութում