A
A
Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը. 94 կողմ, 18 դեմ, 4 ձեռնպահ։ Նախագծին դեմ քվեարկեցին «Օրինաց երկիր», ՀԱԿ խմբակցությունները, Օսկանյանի նոր՝ «Համախմբում» կուսակցությանը միացած ԲՀԿ-ականները: Ընտրական օրենսգրքի նախագիծը վերջնականապես պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը: