Վաշինգթոնը, Փարիզը եւ Մոսկվան ունեն նույն տեսլականը, ինչ Երևանը. Շարմազանով (տեսանյութ)
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Վիեննայի երեկվա հանդիպմանը. «Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից՝ չիրականացավ, եւ մեկ բառով եթե ասենք՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները, որ պաշտոնական Վաշինգթոնը, պաշտոնական Փարիզը եւ պաշտոնական Մոսկվան ընդունել են պաշտոնական Երեւանի առաջարկությունները եւ ունեն նույն տեսլականը, ինչ որ պաշտոնական Երեւանը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ երեկոյան Վիեննայում տեղ ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքներին: Ավելին՝ տեսանյութով