Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը. հայտարարություն կլինի (տեսանյութ)

Քաղաքականություն
sargsyan-aliev

Քիչ առաջ Վիեննայում ավարտվել է Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հանդիպման ավարտին ռադիոկայանի հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել է. «Նորմալ, կարծում եմ հիմա հայտարարություն կանեն, կլսեք»: Նշենք, որ հանդիպումն ընթանում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ կողմերին անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ՝ վստահության մեխանիզմերը ուժեղացնելու համար։ Ըստ այդմ, նա նշել է բանակցությունների կառուցողական բնույթի եւ դրանց շարունակության անրհրաժեշտության մասին։ «Նախագահ Ալիևն իր հերթին Քերրին շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպման համար եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել այդ հարցերի շուրջ բանակցությունները», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը։