Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռացատկորդ Լեւոն Աղասյանը հաղթել է Աթենքի մրցաշարում

Սպորտ
sport-atletika-1

Հայաստանի աթլետ Լեւոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Աթենքում ընթացող աթլետիկայի միջազգային մրցաշարում: Մեր մարզիկը եռացատկի մրցումներում ցույց է տվել 16,16մ արդյունք եւ յոթ մասնակիցների մեջ գրավել 1-ին տեղը: Սակայն Լեւոն Աղասյանին չի հաջողվել նվաճել 2016թ օլիմպիական խաղերի ուղեգիր, քանի որ վարկանիշային նորմատիվը 16,85մ-ն է: Հեռացատկի կանանց մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը ցատկել է 6,33մ եւ 37սմ ետ է մնացել օլիմպիական նորմատիվից: Աթլետիկայի մեր հավաքականի անդամներն այժմ կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ մայիսի 21-ին կմասնակցեն օլիմպիական վարկանիշային հաջորդ մրցաշարին: