Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Հակամարտությունը ռազմական լուծում չունի». Պյոտր Սվիտալսկի (տեսանյութ)

Քաղաքականություն
em-2

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր Գյումրիում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ լուծում է տեսնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, ասաց. «Գիտեք, որ վաղը Վիեննայում շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու, հավատացած եմ, որ այդ հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Եվրամիության ուղերձը շատ հստակ է. զինադադարը պետք է ամրապնդվի, փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ պետք է նախաձեռնվեն եւ խաղաղ պայմանագրի կնքման համաձայնագիր:Հակամարտությունը ռազմական լուծում չունի, պարզապես այս ուղերձը վաղը ներկայացվելու է երկու կողմերին՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով