A
A
Վահան Շիրխանյանի գործով՝ վճռաբեկ բողոք
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը՝ կալանքը, վերացնելու համար բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, նրան կալանքի տակ պահելն անհիմն է: Պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Նա կալանքի տակ է դեկտեմբերի 19-ից: Ստեփան Ոսկանյանի խոսքերով՝ վերջին շրջանում իր պաշտպանյալի մասով քննչական որեւէ գործողություն չի կատարվում: Վահան Շիրխանյանը չի ընդունում մեղադրանքը: Կալանավայրում նա առողջական խնդիրներ է ձեռք բերել: Չնայած ոտքի վիրահատությանը՝ նա կրկին դժվարությամբ է շարժվում: