15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած, մեկ այլ կորած՝ հայտնաբերվել է
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Նելլի Մարգարյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Բաղրամյանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 0233-2-21-51, 010-59-06-48, 093-23-55-91 հեռախոսահամարներով:
-----------------------------
Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1997 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանը:
Քանաքեռ-Զեյթունի բաժնի Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 12-ին, ժամը 10.55-ին, Հ. Մարտիրոսյանը հայտնաբերվել է Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ:
ՀՀ Ոստիկանություն