Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին. ԲՀԿ

Քաղաքականություն
075887b5-840b-4f31-97c0-bfba2c386e1c-1

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհրդի նիստը, որը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ընտրվել է ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհրդի նոր նախագահը։ Այնուհետեւ տեղի է ունեցել քննարկում եւ ԲՀԿ ակտիվը ներկայացրել է սահմանամերձ համայնքի հրատապ խնդիրները՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ակնկալելով նշյալ խնդիրների նաեւ օրենսդրական լուծումներ։ Քննարկվել են ինչպես ներկուսակցական, այնպես էլ երկրի օրակարգում առկա բազմաթիվ խնդիրներ, սոցիալ-տնտեսական հարցեր։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, եւ Նոյեմբերյանի ԲՀԿ պատասխատուներին հանձնարարվել է նախապատրաստվել նշյալ ընտրություններին։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներն հանդիպել են նաեւ համայնքի բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող բազմաթիվ հարցերի։ ԲՀԿ մամուլի ծառայություն