Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որևէ մեկը պարոն Սվիտալսկուց փող չի ակնկալում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Davit-nkar

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ երկրում կաշառակերության դեմ պայքարում քայլեր արվում են. «Վատը մեր աչքին արագ է երևում և դա լավ է։ Բայց ասել, որ աշխատանք չի կատարվում, դա սխալ կլինի»։ Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պարոն Հարությունյանը նշեց. «Այն, ինչ ասել է վարչապետը, հետևյալն է. դա բավարար չէ, պետք են նաև այնպիսի քայլեր, որոնք թույլ են տալիս միանգամից տեսնել շոշափելի արդյունք։ Ընդհանուր իրավիճակի բարելավումը ճիշտ ուղղություն է, պետք է շարունակել»։ Դիտարկմանը, թե ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կառավարությանը գումար չի տրամադրվի, քանի դեռ շոշափելի արդյունքներ չկան, պաշտոնյան ասաց. «Որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար փող պարոն Սվիտալսկուց չի ակնկալում, եթե նա այդպիսի բան է ասել։ Կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին չի շաղկապվում Եվրամիության տված փողերի հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին փող չի պահանջում»։ Իսկ այն, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ օֆշորային սկանդալի հարցում այդպես էլ շոշափելի արդյունք չեղավ, Դավիթ Հարությունյանը ճիշտ չի համարում. «Առաջին արդյունքը. Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց, երկրորդը՝ նախապատրաստվում են նյութեր»։