Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զինծառայողները արտերկիր կտեղափոխվեն, երբ անհնար լինի բուժումը ՀՀ-ում» (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-muradyan

Ապրիլյան պատերազմի ժամանակ  վիրավորված մի քանի զինծառայողներ տեղափոխել են Կարմի խաչի վերականգնողական կենտրոն: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հավաստիացրեց, որ արդեն հաջողություններ են գրանցվում: Վիրավոր զինծառայողներից երկուսի ծնողները պնդում են, որ իրենց երեխաները կարիք ունեն արտերկրում բուժման, արդյո՞ք կա դրա կարիքը հարցին, նախարարը տեղեկացրեց. «Ես երեկ հանդիպել եմ  Ռուբենի և Արամի ծնողների հետ, որոնք պնդում են, թե իրենց երեխաները արտերկրում բուժման կարիք ունեն: Մենք քննարկել ենք` ինչ վիճակում են նրանք: Արդյո՞ք պատրաստ են տեղափոխման եւ արդյո՞ք Հայաստանում սպառված են բոլոր ռեսուրսները` բուժօգնություն ցուցաբերելու: Ծնողներն իրենց տեսակետները հայտնեցին: Իհարկե, մենք այս հարցում չենք կարող զերծ լինել հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք: Մենք քննարկումը կարողացանք ծավալել շատ սթափ և իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր է բուժման այն եղանակները, որոնք իրենք տեսնում են արտերկրում: Սակայն անկախ ամեն ինչից, ծնողները պնդում են, որ իրենց երեխաները բուժում պետք է ստանան արտերկրում»: Ըստ այդմ՝ նախարարը տեղեկացրեց, որ  բուժման աշխատանքները արտերկրում կազմակերպվելու են բարերարների աջակցությամբ. «Վիրավոր զինծառայողները բուժման չեն մեկնի պետական միջոցների հաշվին, քանի որ պետությունը պարտավորվում է բուժում ապահովել միայն այն դեպքում, երբ դրա իրականացումը Հայաստանում անհնար է: Այս դեպքում բուժումը Հայաստանում կազմակերպել հնարավոր է, այդ իսկ պատճառով էլ տղաները բուժման կմեկնեն առանց պետական միջոցների աջակցության»: