Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուր չի լինելու Կենտրոնում, Էրեբունիում և Նորք Մարաշում

Տնտեսություն
e2e4d0ac26c96016e2c0fc3f7da5c86e

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 13-ի ջրանջատումների մասին. 1.          Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և խճուղու ջրամատակարարումը: 2.          Ժամը 10.00-18.00 կդադարեցվի. ·     Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի փող. 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-10 շարքերի, ·     Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու փողոցի, Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 45-ից-117 համարների ջրամատակարարումը: 3.         Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:    «Երևան Ջուր» ՓԲԸ