Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ Կոնգրեսին. 15 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին՝ սիրիացի փոխստականների համար

Քաղաքականություն
index7

Ամերիկայի հայկական Համագումարը կոչ է անում Կոնգրեսին 15 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին սիրիացի փախստականների համար Թուրքիայում կոռուպցիոն դրսևորումները հանգեցնում են Սիրիայում ԱՄՆ օգնության դադարեցմանը Վկայակոչելով կոռուպցիոն դրսևորումները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր վերստուգիչի գրասենյակը (OIG) կասեցրել է Թուրքիայից ղեկավարվող 14 կազմակերպությունների և անհատների ներգրավվածությունը մարդասիրական օգնության ծրագրերին, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Քանի որ հումանիտար ճգնաժամը Սիրիայում շարունակվում է, պետք է մեր ջանքերը կրկնապատկենք` ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Դա է պատճառը, որ Համագումարը վերստին կոչ է անում 15 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել  Հայաստանին՝ Սիրիայից այնտեղ վերաբնակվող փախստականների համար», - հավելել է Արդունին: «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր վերստուգիչի գրասենյակի վարած հետաքննությունը Թուրքիայից ղեկավարվող այս ծրագրերի մասնակցությամբ կոռուպցիոն դրսևորումներ է բացահայտել», - ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր վերստուգիչի գրասենյակի մայիսի 6-ի հայտարարությունում: «Հետաքննությունն այսօրվա դրությամբ վաճառողների,  հասարակական կազմակերպությունների աշխատակիցների և այլոց ցանց է հայտնաբերել, ովքեր գաղտնի համաձայնության են եկել մասնակցել Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ պայմանագրերի հետ կապված հայտերի կեղծման և կաշառք տալու ու դրանից մասնաբաժին հետ ստանալու բաղադրյալ մեխանիզմներին»: Նույն օրը Human Rights Watch-ը (HRW) արձանագրել է, որ թուրք սահմանապահները կրակում և ծեծի են ենթարկում սիրիացի ապաստան հայցողներին, ովքեր փորձել էին հասնել Թուրքիա: 2016 թ. մարտ-ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի սահմանապահները բռնություն են կիրառել սիրիացի փախստականների նկատմամբ՝ սպանելով հինգ մարդու, այդ թվում մեկ երեխայի և ծանր վիրավորելով ևս 14 անձանց: «Մինչ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, թե նրանք ողջունում են սիրիացի փախստականներին գրկաբաց և բաց սահմաններով, նրանց սահմանապահները սպանում և ծեծում են նրանց», - նշել է HRW-ի փախստականների գծով ավագ հետազոտող Ջերրի Սիմփսոնը: «Անկանոն պատերազմից և բախումներից փախչող, ցնցումների ենթարկված տղամարդկանց, կանանց և երեխաներին կրակելն իսկապես սարսափելի է»: Մինչ Թուրքիայի սահմանի երկայնքով պայմանները վատթարանում են, Հայաստանը շարունակում է հավատարմորեն ընդունել սիրիացի փախստականներին, այսօրվա դրությամբ՝ ավելի քան 20 000 հոգու: «Որպես ընդունող երկիր, Հայաստանը բացարձակապես օրինակելի է եղել ընդունած սիրիահայ փախստականների և տեղաբնակների թվերի հարաբերակցության առումով», - ասել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը: Ըստ «The Economist» -ի, Հայաստանը ընդունած փախստականների թվով երրորդն է Եվրոպայում՝ իր բնակչության թվի համամասնությամբ: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) երեկ տեղեկացրել է, որ Հայաստանը «առանձնանում է իբրև ինտեգրման հազվադեպ օրինակ» և փախստականներին §ողջունում են հասարակ մարդիկ, և աջակցում է Երևանի ղեկավարությունը»: Համագումարը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը քննարկել առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել  Հայաստանին՝ փախստականների օժանդակության նպատակով: Համագումարը շարունակում է խրախուսել ամերիկահայերին կապվել Կոնգրեսի հետ և խնդրել աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ ուղղված Սիրիայից փախչող փախստականների համար անվտանգ և կայուն միջավայր տրամադրմանը: Մարտի 24-ին Համագումարը նույն հայցը ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին ուղղված վկայությունում՝ առաջարկելով Վարչակազմի ներկայացրած բյուջեից մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար տրամադրել միգրացիայի և փախստականների օժանդակությանը՝ որից առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելով Հայաստանին: Թուրքիայում կոռուպցիոն դրսևորումները հանգեցնում են Սիրիայում ԱՄՆ օգնության դադարեցմանը Վաշինտոն - Վկայակոչելով կոռուպցիոն դրսևորումները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր վերստուգիչի գրասենյակը (OIG) կասեցրել է Թուրքիայից ղեկավարվող 14 կազմակերպությունների և անհատների ներգրավվածությունը մարդասիրական օգնության ծրագրերին, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Քանի որ հումանիտար ճգնաժամը Սիրիայում շարունակվում է, պետք է մեր ջանքերը կրկնապատկենք` ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Դա է պատճառը, որ Համագումարը վերստին կոչ է անում 15 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել  Հայաստանին՝ Սիրիայից այնտեղ վերաբնակվող փախստականների համար», - հավելել է Արդունին: «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր վերստուգիչի գրասենյակի վարած հետաքննությունը Թուրքիայից ղեկավարվող այս ծրագրերի մասնակցությամբ կոռուպցիոն դրսևորումներ է բացահայտել», - ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր վերստուգիչի գրասենյակի մայիսի 6-ի հայտարարությունում: «Հետաքննությունն այսօրվա դրությամբ վաճառողների,  հասարակական կազմակերպությունների աշխատակիցների և այլոց ցանց է հայտնաբերել, ովքեր գաղտնի համաձայնության են եկել մասնակցել Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ պայմանագրերի հետ կապված հայտերի կեղծման և կաշառք տալու ու դրանից մասնաբաժին հետ ստանալու բաղադրյալ մեխանիզմներին»: Նույն օրը Human Rights Watch-ը (HRW) արձանագրել է, որ թուրք սահմանապահները կրակում և ծեծի են ենթարկում սիրիացի ապաստան հայցողներին, ովքեր փորձել էին հասնել Թուրքիա: 2016 թ. մարտ-ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի սահմանապահները բռնություն են կիրառել սիրիացի փախստականների նկատմամբ՝ սպանելով հինգ մարդու, այդ թվում մեկ երեխայի և ծանր վիրավորելով ևս 14 անձանց: «Մինչ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, թե նրանք ողջունում են սիրիացի փախստականներին գրկաբաց և բաց սահմաններով, նրանց սահմանապահները սպանում և ծեծում են նրանց», - նշել է HRW-ի փախստականների գծով ավագ հետազոտող Ջերրի Սիմփսոնը: «Անկանոն պատերազմից և բախումներից փախչող, ցնցումների ենթարկված տղամարդկանց, կանանց և երեխաներին կրակելն իսկապես սարսափելի է»: Մինչ Թուրքիայի սահմանի երկայնքով պայմանները վատթարանում են, Հայաստանը շարունակում է հավատարմորեն ընդունել սիրիացի փախստականներին, այսօրվա դրությամբ՝ ավելի քան 20 000 հոգու: «Որպես ընդունող երկիր, Հայաստանը բացարձակապես օրինակելի է եղել ընդունած սիրիահայ փախստականների և տեղաբնակների թվերի հարաբերակցության առումով¦, - ասել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը: Ըստ §The Economist» -ի, Հայաստանը ընդունած փախստականների թվով երրորդն է Եվրոպայում՝ իր բնակչության թվի համամասնությամբ: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) երեկ տեղեկացրել է, որ Հայաստանը §առանձնանում է իբրև ինտեգրման հազվադեպ օրինակ¦ և փախստականներին «ողջունում են հասարակ մարդիկ, և աջակցում է Երևանի ղեկավարությունը»: Համագումարը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը քննարկել առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել  Հայաստանին՝ փախստականների օժանդակության նպատակով: Համագումարը շարունակում է խրախուսել ամերիկահայերին կապվել Կոնգրեսի հետ և խնդրել աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ ուղղված Սիրիայից փախչող փախստականների համար անվտանգ և կայուն միջավայր տրամադրմանը: Մարտի 24-ին Համագումարը նույն հայցը ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին ուղղված վկայությունում՝ առաջարկելով Վարչակազմի ներկայացրած բյուջեից մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար տրամադրել միգրացիայի և փախստականների օժանդակությանը՝ որից առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելով Հայաստանին: Ամերիկայի Հայկական Համագումար