«Մենք թափանցիկ չենք տեսնում՝ ինչպես են ծախսվում Արցախի միջոցները»
«Ժողովուրդը կարող է համախմբվել, երբ հարցը գնում է երկիր պաշտպանելու մասին»,- այսօր ևս մեկ անգամ արձանագրեց Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Նա համոզված է, որ եթե լինեն նոր գաղափարներ՝ ուղղված դեպի ապագան, ժողովուրդն էլի կհամախմբվի. «Մենք մեր գաղափարների տկարությունը ջարդում ենք ժողովրդի գլխին, ասելով՝ չեն ընդունում, չեն մարսում։ Բայց մեր գաղափարներն են սին, անհետաքրքիր, մաշված»։ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն իր հերթին անդրադարձավ այս օրերին Արցախին տրամադրվող օգնությանը։ «Արցախի կոչով բացված հաշվեհամարին բավականին միջոցներ ուղղվեցին։ Բայց նաև անհատ մարդիկ գնում, բաց տեղեր են տեսնում բանակում և իրենք են նախաձեռնում օգնություն։ Սակայն ես ակնկալում եմ, որ Արցախի կառավարությունն ասի՝ ժողովուրդ, այս բանը մի արեք, մենք դա արել ենք։ Մենք թափանցիկ չենք տեսնում, թե ինչի վրա են ծախսվում միջոցները»։ Պարոն Բաբայանն էլ նշեց. «Երբ ասում են, թե ուզո՞ւմ ես օգնել այս զինվորին և քեզ հետո լումա առ լումա տալու եմ հաշվետվություն, ես դրան վստահում եմ։ Բայց մյուս դեպքերում չեմ կարող վստահություն ունենալ»։ Ավելին՝ տեսանյութով