Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի լողորդները կպայքարեն Ռիո-2016-ի ուղեգրերի համար

Սպորտ
sport-lox

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունը, որը նաեւ վարկանիշային է: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Հայաստանն այդ մրցումներում կներկայացնի երեք լողորդների՝ Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան եւ Վլադիմիր Մամիկոնյան, որոնք էլ կպայքարեն Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերի համար: Առաջնությունը կավարտվի մայիսի 22-ին: