Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զրո վստահություն. կուտակայինին կամավոր միացել է 235 անձ (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira_Zohrabyan1

Կառավարության հրավիրած արտահերթ նիստին այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում, թե որն է նման փոփոխություններ կատարելու մոտիվիացիան. «Նախընտրական շրջանում մասնավոր հատվածի բողոքի ակցիայից խուսափելու համա՞ր,  թե՞ Հարկային օրենսգրքի համար: Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ պիտի մասնավորը չմուծի, իսկ պետական հատվածը՝ վճարի: Պետական հատվածում մարդկանց պարտադրվել է այս համակարգը, եւ մարդիկ աշխատանքը չկորցնելու համար ստիպված համակերպվել են այդ փաստի հետ: Ուզում եմ տեղեկանալ՝ քանի՞ քաղաքացի է կամավոր միացել»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ պետական-մասնավոր հատվածների տարբերության մասով ՍԴ որոշմամբ հստակ փաստվեց՝ պետական հատվածին սոցիալական վճարների պարտադիր համարվելը դա սոցիալական լրացուցիչ երաշխիք է համարվել: Իսկ հիմա 235 անձ դիմում է գրել՝ մասնակցելու կամավոր համակարգին»: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախարարի նշած թիվն արդեն խոսում է մարդկանց զրո վստահության մասին համակարգի նկատմամբ: «Ես այս տարվա մարտ ամսվա տվյալները ներկայացրի, իսկ ամփոփը հետո կներկայացնենք»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել այս համակարգին. «Ուզում եմ վերլուծել կառավարության տրամաբանությունը: Կարո՞ղ եք տեղեկանք տրամադրել՝ կուտակային հիմնադրամները քանի՞սն են, ի՞նչ ծավալների կապիտալ են կառավարում, արդյոք նման հետաձգումը չի՞ վնասի ներդրողների բիզնեսպլանները, որոնք ինչ-որ հաշվարկներ են արել: Արդյոք դա չի՞ բերի պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների չկատարման»: Նախարարը պատասխանեց՝ ասելով, թե ունեն ակտիվները կառավարող երկու հիմնադրամ՝ ֆրանսիական ու ավստրոգերմանական, որոնք լավագույնն են աշխարհում»: