Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղագույն շախմատիստներն այգում խաղացել են երեխաների հետ (տեսանյութ)

Հասարակություն
chess

Մայրաքաղաքի  մանկական զբոսայգու ճեմուղիներից մեկում, Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի չեմպիոն, մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը համաժամանակյա  խաղի սեանս են անցկացրել: Ընդհանուր թվով 30 խաղատախտակների վրա համաժամանակյա սեանսին մասնակցել են Հայաստանի առաջնությունների  մասնակից  մինչև 12 տարեկան երեխաները, որոնցից շատերը նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների են մասնակցել: Փոքրիկ շախմատիստները նշել են, որ իրենց համար հայկական շախմատի «հսկաների» հետ մրցելը մեծ պատիվ ու նաև բացառիկ հնարավորություն է` հմտությունները կատարելագործելու տեսակետից: Հավաքականի շախմատիստները իմաստուն խաղի մեր վաղվա օրը համարվող երեխաներին պաշտպանությունից հարձակման անցնելու, դիրքային գրոհներ կազմակերպելու և խաղային մարտավարական մի շարք այլ հմտություններ էլ են բացատրել: Վարպետ շախմատիստները խոստացել են համաժամանակյա  նման խաղի անցկացումը դարձնել ավանդական: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն