Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնական օղի և զինվորական շիլա՝ «Հաղթանակ» զբոսայգում (տեսանյութ)

Հասարակություն
xoharar

«Հաղթանակ» զբոսայգում այսօր մայիսյան Եռատոնի առթիվ զինվորական վրանում Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման մասնակիցներին տրվեց տոնական ճաշ: Ինչպես մեզ հետ զրույցում ասացին խոհարարները՝ հնդկաձավարով եւ բրնձով շիլաները պատրաստել են հենց իրենք՝ զինվորականները: «Սրանք ավանդական ուտեստներն են, իսկ տոնականից այսօր կտրվեն շոկոլադ, թխվածքաբլիթ, ջեմ, ձու»,-օրվա սննդակարգի մասին տեղեկացրին նրանք: Բացի այդ, զինվորականներին այսօր մատուցվեց նաեւ տնական օղի: Վրանում ուտեստներ մատուցողները եւս զինվորականներ էին: Նրանց վստահեցմամբ՝ Սերժ Սարգսյանն ու մյուս պաշտոնյաները զինվորականների հետ միասին համտեսել են նույն ուտեստները: Զինվորականներից բացի, զբոսայգու այցելուները եւս մոտենում, օգտվում էին զինվորական ուտեստներից, իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցներն անգամ հիշեցին ու կատարեցին ռազմական երգեր: Արդեն վրանում պատերազմի մասնակիցների կենացները բազմազան էին, սակայն գերակշռում էր մեկ հիմնականը՝ խաղաղություն մեր սահմաններին: