Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք կզարմանաք, թե ինչ են անում իմ որդիներն առաջնագծում. Գ. Խաչատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik-1

Հաղթանակի զբոսայգում մինչ տոնական միջոցառման մեկնարկը Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողներին վստահեցրեց, որ այս օրերին անձամբ օգնել է բանակին: Թե ինչպես, ինչ չափով, նա չցանկացավ ասել՝ նշելով, թե դա հրապարակման ենթակա չէ. «Իմ որդիները միշտ առաջնագծում են, հիմա էլ այնտեղ են՝ լուրջ ծրագրեր են իրականացնում, որի մասին, ցավոք, չեմ կարող ասել. եթե կարողանամ ասել, դուք ուղղակի կզարմանաք»: Ինչ վերաբերում է դղյակների ու այլ շքեղությունների տեր անձանց, հատկապես պաշտոնյաներին, ապա պարոն Խաչատրյանը նկատեց. «Միշտ ասել եմ` պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված գումարներից, այլ չհայտարարագրվածից: Եթե ես հայտարարագրել եմ, ուրեմն ես գիտեմ՝ ինչ եմ հայտարարագրել»: