A
A
Կապիտանը դուրս է գրվել հոսպիտալից
20 օրից ավելի Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող 26-ամյա կապիտան Ազատ Ստեփանյանը դուրս է գրվել։ «Բուժումը շարունակվում է տան պայմաններում. պարբերաբար այցելում են բժիշկները։ Վերքը դեռևս լավացած չէ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ազատի մայրը՝ Ժաննա Խուդոյանը։ Այժմ զինվորի տրամադրությունը լավ է, նա կանոնավոր կերպով սնվում է։ Ազատը ոտքի հատվածում էր վնասվածք ստացել։ Այժմ հենակների միջոցով է տեղաշարժվում։ Մի քանի վիրահատություն կատարվել է, բայց էլի անհրաժեշտություն կա։ Տիկին Ժաննայի խոսքով, սակայն, դեռևս վաղ է մտածել այդ մասին։ Պետք է որոշ ժամանակ անցնի, հետո միայն կատարվի վիրահատությունը։