Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ի կոնգրեսականները աջակցություն հայտնեցին Հայաստանի եւ Արցախի հայերին (տեսանյութ)

Հասարակություն
50200cbddc972d38e27392b26e67d302

Ամերիկյաի Ձայն Միացյալ Նահանգները կարող է օգտագործել իր լուրջ ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու նպատակով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասում է ԱՄՆ-ի ազդեցիկ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտ Մենենդեզը. «Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է դիվանագիտության եւ Ճնշումների միջոցով վերադարձնել զինադադարը եւ հասնել երկարատեւ կարգավորման, որը բոլոր կողմերի շահերից է բխում»: Սենատորի խոսքով, ինքը կցանկանար Հայաստանը տեսնել ավելի շատ միտված դեպի Արեւմուտք, քանի որ այն ձեռնտու է առաջին հերթին կայունության եւ տնտեսական զարգացման առումով: Խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին էր խոսում նաեւ կոնգրեսական Ֆրանք Փալոնը. «Մենք պետք է Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնենք եւ հասնենք այնպիսի խաղաղ կարգավորման, որը թույլ կտար Արցախին դառնալ Հայաստանի մաս կամ մնալ անկախ հայկական պետություն»: Հակառակ դեպքում, նշում է կոնգրեսականը, շարունակվելու է նախորդ դարասկզբից հայերի դեմ սկսված բնաջնջման քաղաքականությունը, որի արձագանքը նա նկատել է ադրբեջանական զինվորականների գործողություններում. «Մենք տեսանք, թե ինչպես էին հայ զինվորականներն եւ քաղաքացիական անձինք բարբարոսաբար տանջամահ արվում եւ գլխատվում: Այդ բարբարոսությունները շատ են հիշեցնում 1915 թվականին տեղի ունեցածը»: Ֆրանք Փալոնի խոսքով, տեղի ունեցած բախումների մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը, որը լիարժեք կերպով ճնշում չի գործադրում ադրբեջանական կողմի վրա: Նշենք, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես կոչ է արել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին պահպանել հրադադարը եւ չփորձել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Նշենք նաեւ, որ պաշտոնական Բաքուն մեղադրում է Հայաստանին ՝՝իր տարածքները բռնազավթելու մեջ եւ հայտարարում, որ իրավունք ունի հետ գրավել դրանք՛՛: Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Հատուկ ծառայությունների հարցերովհանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը որոշեց ոչ թե խոսել մյուսների մասին, այլ առաջին հերթին՝ քննադատել սեփական կառավարությունը, որը, կոնգրեսականի խոսքով, կողմերի միջեւ հավասարության նշան է դնում այն դեպքերում, երբ քննադատությունը պետք է ուղղի մեկ կողմին. «Կիրառելով համազորության այս մոտեցումը, երբ կողմերից մեկն է միայն հրահրում պատերազմ, դուք ավելի եք դրդում պատերազմը հրահրողին, քանի որ պատերազմը հրահրող Ադրբեջանը լավ գիտի, որ իր գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվելու: Այդ մոտեցումը պետք է փոխվի»: Միացյալ Նահանգների օրենսդիրները հայտնեցին, որ մտադիր են շարունակել ճնշում գործադրել Սպիտակ տան եւ Պետքարտուղարության վրա՝ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը խստացնելու նպատակով: