Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ հող զիջողին թող տանեն` Եռաբլուրը տեսնի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman-nkar-1

Ռազմական գործողություններ հրահրելով Ղարաբաղում՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է զենքով լուծել հակամարտությունը։ Երևանցիները առաջարկներ են ներկայացնում՝ այդ փորձերը դադարեցնելու համար։ «Հարձակվում են, պետք չի հրադադար լինի, թող մերոնք էլ բրդեն առաջ։ Ինչքան գնանք առաջ էնքան կխելոքանան, էն վախտ իրանք կխնդրեն մեզ, կասեն եկեք կոմպենսացիա անենք»,- ասում է քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ երիտասարդ երևանցու կարծիքով՝ կարևոր է աշխատանքը դիվանագիտական ճակատում. «Պետք է պատշաճ արտաքին քաղաքականություն իրականացնել, որը դեռ պետք էր սկսել դեռ վաղուց, երբ մենք առաջին հաղթանակը տարանք պետք է մեր պատկան մարմիններն այնպես ամրագրեին, որ այսօր այս իրավիճակը չստեղծվեր»։ Լեռնային Ղարաբաղի հարցը  վերջնականապես լուծել ռազմակա՞ն ճանապարհով, թե՞ գնալ փոխզիջումների։ Քաղաքացիների կարծիքն այս հարցում միանշանակ չէ։ «Գնանք հասնենք Կիրովաբադն էլ գրավեն, նոր էն վախտ կնստեն պերեգավորի, էդ վախտ կխելոքանան արդեն»,- ասում է տարեց երևանցիներից մեկը։ Այսպիսի տեսակետ էլ է հնչում. «Մինսկի խումբ, Ֆրանսիայի խումբ սուտ բաներ են դրանք, կխոսեն-կխոսեն, բայց  նա էլ հաշվի տեղ չի դնում, էլի խփում է»։ Իշխանական որոշ  շրջանակներից տեսակետներ են հնչում, թե պետք է Արցախին հարակից 5 շրջանները զիջել Ադրբեջանին՝ Արցախին կարգավիճակ տրամադրելու դիմաց։ Երևանցիներից մեկը նշում է. «Չի կարելի, դա արյունով գրաված հող է, ղարաբաղցին երբեք չի զիջի ոչ մի բան։ Մերոնք ով են, որ հանձնեն, ղարաբաղցիները էդ հողը գրավել են արյունով»։ Հող հանձնողներին այլ առաջարկներ էլ կան. «Այդ զիջողին կտանեն մի հատ Եռաբլուր թող ման գա, տեսնի՝ ինչքան ջահել է զոհվել, տալը հո հեշտ չի։ Հո մենք չենք գողացել էդ հողերը գիշերով, որ հիմա էլ ասենք հա լավ, գողացել ենք էդ հողերը տալիս ենք ձեզ»։ Ինչ որոշում էլ կայացնեն Ադրբեջանն ու Հայաստանը, շարունակ պատերազմե՞լ, թե նստել սեղանի շուրջ բանակցելու, ըստ երևանցիների՝ որոշիչ պետք է լինի Արցախի քաղաքացիների ձայնը։ Մանրամասները՝ տեսանյութում