Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորքում նշվել է Մեծ Հայրերի և Մեծ Մայրերի տոնը

Հասարակություն
r9

Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի սաները մեծ շուքով տոնեցին Մեծ Հայրերի և Մեծ Մայրերի ավանդական դարձած տոնը, որին հրավիրված էին հարյուրից ավելի մեծահասակներ ։ Նրանք եկել էին մասնակցելու իրենց թոռնիկների ու ծոռնիկների հանդիսությանը։ «Այս տոնը մենք նշում ենք ամեն տարի ապրիլյան 24-ի օրերուն, որովհետև Մեծ Հայրերուն և Մայրերուն կորցրած ենք, չենք տեսած ։ Հիմա այս սերունդը իրենց Մեծ Հայր Մեծ Մայր ունենալը մեծ բարիք է ։ Այս մեծարման օրը կտոնենք, որպեսզի ցույց տանք, թե որքան կարևոր է նրանց ներկայությունը մեր հայ տուներեն ներս»,- ասաց վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը։ Օրվա հայտագիրը բազմազան էր, որտեղ ելույթ ունեցան վարժարանի մանկապարտեզի, բարձր և ավարտական դասարանների աշակերտները ։ Նրանց կատարմամբ հնչեցին խմբակային երգեր՝ «Մեծ Հայրիկիս եւ Մեծ Մայրիկիս», «Պատանիներ ենք Արի ու Բարի», «Մամիկիս-Պապիկիս» և այլ ստեղծագործություններ։ Երեխաները ներկաներին ծաղիկներ և հուշանվերներ բաժանեցին ։ Ցերեկույթի վերջում 6-րդ դասարանի աշակերտների կատարմամբ հնչեցին մեծ բանաստեղծ Վարդգես Պետրոսյանի հետևյալ տողերը՝ Ո՞վ պիտի պատմեր մեր մանկության կապույտ հեքիաթները, եթե Մեծ Մայրերը չըլլային։ Ո՞վ մեզի  պիտի տար բարության առաջին դասերը։ Ո՞վ պիտի բռներ մեր ականջները քաշող մայրական ձեռքերը, եթե Մեծ մայրերը չըլլային ․․․․․ r1 r2 r3 r4 r5 r6 r7 ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ  ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի