Գալուստ Սահակյան. «80-ականների զենքերը կառուցողական են» (տեսանյութ)
Հանրապետական պատգամավորները Սերժ Սարգսյանի հետ երեկվա անսպասելի հանդիպումից սպասում էին, որ կուսակցության ղեկավարը հողին է հավասարեցնելու իրենց նախորդ օրը «Հրազդան Ցեմենտին» տրվելիք արտոնությունների քվեարկությունը տապալելու համար։ Մինչդեռ, այդ մարդուն դուր չի եկել խմբակցության անդամների ցածր տրամադրությունը քառօրյա պատերազմից հետո Պարոն Կարախանյանը ամեն ինչ չի հիշում ընդամենը մեկ օր առաջ տեղի ունեցած նիստից: Հիշում է, որ Սարգսյանը խոսել է բանակում տեղի ունեցած բացթողումներից, որոնց արդյունք են գեներալների պաշտոնանկությունները։ Իսկ իր խմբակցության պատգամավորներին Սարգսյանը հիշեցրել է ավելի վաղ ասված մի միտք՝ խորհրդարանը ձեր խրամատն է, ակտիվ եղեք այնտեղ: Համլետ Հարությունյանը ուրախ է դուրս եկել այդ հանդիպումից, Սերժ Սարգսյանի հետ ամեն հանդիպում նրա համար տոն է։ Համլետ Հարությունյանն ասում է, որ չի կարող խմբակցության հետ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպման փակագծերը բացել: Օրինակ, գեներալիտետի պաշտոնանկության պատճառների մասին չի խոսել։ Գալուստ Սահակյանը փակագծեր կբացի եւ կասի, որ Սերժ Սարգսյանը չի դժգոհել խմբակցության աշխատանքներից, պարզապես խոսել է ամեն ինչից։ Ի դեպ, պարոն Սահակյանը անդրադարձավ նաեւ աղմուկ հանած 80-ականների զենքին: Ըստ նրա՝ բոլոր զենքերն են 80-ականների. «80-ականների զենքերը դրանք օտարված զենքեր չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են»: