A
A
«Կռուտիտ մի եղեք». Փոստանջյանը՝ Նաղդալյանին (տեսանյութ)
«Կռուտիտ մի եղեք»,- այսօր ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթի հնարավորություն չունենալու համար Հերմինե Նաղդալյանին ասաց Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով. «Դուք դիտավորություն եք ունեցել թույլ չտալ վարման կարգով ելույթ ունենայինք, քանի որ մտավախություն ունեիք, որ մենք ընդմիջում կվերցնեինք, եւ դուք չէիք կարողանա բերման ենթարկել այդ զանգվածին, որը այս պահի դրությամբ արդեն այստեղ չէ, փախել են բոլորը»։ Երբ Փոստանջյանը սկսեց խոսել Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին, նրա խոսափողն անջատեցին։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգիրքը։