Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչու՞ եք հենց սկզբից ռումբ դնում ընտրական օրենսգրքի տակ» (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan-2

ԱԺ-ում քիչ առաջ քվեարկության դրվեց ընտրական նոր օրենսգիրքը։ Այն ընդունվեց՝ ձայների 98 կողմ, 9 դեմ եւ 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Քվեարկությունն ուղեկցվեց պատգամավորների դժգոհություններով։ Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը նշեց. «Այս քվեարկությունը տեղի ունեցավ կանոնակարգի կոպտագույն խախտումներով, թույլ չտրվեց վարման կարգով մարդիկ խոսեն։ Սա արդեն ցույց է տալիս, որ սա լեգիտիմ օրենք չի կարող համարվել։ Տարրական պահանջները խախտում եք, ինչու՞ եք հենց սկզբից ռումբ դնում ընտրական օրենսգրքի տակ»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկել. Նախքան քվեարկությունը վարման կարգով ելույթի հնարավորություն չունենալու համար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։