Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաստավիզները հարձակվեցին, թե դու ով լինես՝ վարչապետին հարց տաս» (տեսանյութ)

Տնտեսություն
Nairit-nkar

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները դեռևս կառավարության մոտ են։ Նախկին աշխատակիցներից Սերոժ Գաբրիելյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի, երբ աշխատավարձերը վճարեցին, դրանց ուշացումից գոյացած տոկոսն այդպես էլ չտվեցին։ «Բերեցին մեզ ստիպողաբար տվեցին, որ ստորագրենք փաստաթուղթ, իբրև պարտք ու պահանջ չունենք։ Բայց մեր տոկոսները, որ ահագին է կազմում, այսօր թոշակառու ենք, դեղի փող չունենք, չեն տալիս մեզ»,-շեշտեց նա։ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցը պատրաստ է հրաժարվել տույժ-տուգանքից գոյացած իրեն հասանելիք գումարից միայն մի դեպքում. «Ես իմ կողմից եմ ասում, թող ուղարկեն բանակ՝ տանկ, թնդանոթ գնեն։ Պետք չի այդ փողը»։ Մենք ուղարկել ենք մեր թղթերը հավաքենք ուղարկենք դատարան, թող դատարանը որոշի ՝ ինչ պետք է անի։ «Գործող աշխատակիցների հետ չենք համագործակցում։ Մեզ գործարան չեն թողնում։  Ստալինը մեռավ, կեցցե՛ Ստալինը։ Ստալինի նման այնքան ղեկավարներ կան, որ հանկարծ տեսան, գնացիր վարչապետի մոտ ինչ-որ մի բողոքի ակցիայով, հաջորդ օրը դու գործի չես գա»,-իր հերթին նշեց նախկին աշխատակիցներից Նորիկ Ղահրամանյանը։ Նա հիշեց նաև գործարանում տեղի ունեցած մի միջադեպ, երբ դեռ այնտեղ էր աշխատում. «Նախկին վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, եկավ գործարան, ես էլ իմ փաստաթղթերը ցույց տվեցի, թե ով եմ ես։ Ասացի՝ պարոն վարչապետ, երկու հարց կարելի՞ է։ Ասաց՝ ինչու ոչ, բայց հետո։ Հաստավիզները հարձակվեցին վրաս, թե դու ով լինես՝ վարչապետին ընթացքում հարց տաս։ Վարչապետն ինքնաթիռով իջնո՞ւմ էր, ես BMW-ով եկա, դիմացն ելա։ Մարդ ես, մարդուն հազիվ տեսել եմ, ուզում եմ հարց տամ...»։ «Ա1+»-ի հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ գործարանն այս վիճակում է հայտնվել, Նորիկ Ղահրամանյանն ասաց. «Տիգրան Սարգսյանի մեղքով է, իրենք ուզում են քանդել, այս երկիրն են քանդել ու տեսնում ես՝ հեշտ ու հանգիստ թռչել, գնացել է։ Կաուչուկի ցեխը նորմալ թողած դուրս ենք եկել՝ ինչպես 1915 թվի գաղթականները։ Տվեք մեզ լատեքս և մենք այդ գործարանում կաշխատենք, եթե չեն թալանել»։ Մեկ այլ հարցի, թե վարչապետից ի՞նչ ակնկալիք ունի «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցը, նա ասաց. «Ոչ մի ակնկալիք էլ չունեմ։ Միայն երազումս տեսա ու դա թղթին հանձնեցի. Երազիս հասել էի մուրազիս, վարչապետը փող էր տալիս ամենքիս...»։