«Հայ զինվոր» պաշտոնաթերթի և «Զինուժ» ստուդիայի հարցը՝ Կառավարության նիստում
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Զինուժ» ստուդիա» պետական հիմնարկներ ստեղծելու մասին որոշումները։ Պաշտոնաթերթը ըստ որոշման՝ կտեղակայվի Երևան, Մոսկովյան փողոց 5 հասցեում: Գործառույթներն են` 1) տպագրության միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական ծառայության քարոզչությունը, զինծառայողների և ազգաբնակչության շրջանում հոգևոր, մշակութային, հայրենասիրական դաստիարակության տարածումը, 2) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին հակազդումը: «Զինուժ» ստուդիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի փողոց 5: Գործառույթներն են` 1) հեռուստածրագրերի և ռադիոհաղորդաշարերի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական ծառայության քարոզչությունը, զինծառայողների և ազգաբնակչության շրջանում հոգևոր, մշակութային, հայրենասիրական դաստիարակության տարածումը, 2) Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության կանխարգելման ու հակաքարոզչական միջոցառումների իրականացմանը մասնակցությունը: