Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ տարածքները պետք է բանակցությունների առարկա դառնան». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-larisa-Alaverdyan

«Ես Հերմինե  Նաղդալյանին տարիներ շարունակ ճանաչում եմ որպես մի կոնցեպտի հնչեցնող, որը տարիներ շարունակ գոյություն ունի պետական մակարդակներով: Ես  ոչ թե պաշտպանում եմ Հերմինե Նաղդալյանին, այլ ուզում եմ ասել, որ նա իր պաշտոնի մեջ իրականացնում է այն կոնցեպտը, որի մասին ասում են, որ կա: Այսինքն` այդ կոնցեպտի մեջ թույլ է տրվում, որ այդ տարածքներն անվանեն ոչ վիճելի, ոչ ռեինտեգրված, ոչ էլ ազատագրված, այլ դրանք անվանել գրավյալ և այդ կոնցեպտի մեջ կան քաղաքական կոպիտ սխալներ: Հո տիկին Նաղդալյանը չի՞ հնչեցնում իր սեփական մոտեցումը, դա կլիներ տարօրինակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե  ընդունելի է արդյոք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից ազատագրված տարածքներն անվանել գրավյալ տարածքներ և խոսել դրանք փոխզիջելու մասին: Տիկին Ալավերդյանը  այս համատեքստում պարզաբանեց նաև, որ կա 2 կոնցեպցիա՝ մեկը անվտանգությունն է, երկրորդը՝ վիճելի տարածքները, իսկ վիճելի տարածքների մասին խոսելիս՝ այո, դրանք Ադրբեջանինը չեն: Իսկ  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ամեն կերպ փորձում էր շրջանցել մեր այս հարցը, սակայն հակառակ դրան «Ա1 +»-ը պնդեց, որպեսզի պարոն Ալեքսանյանն ի վերջո անդրադառնա իր համակուսակից գործընկերոջ հայտարարություններին, թե կարելի՞ է արդյոք այդ տարածքներն անվանել  բուֆերային գոտի հանդիսացող տարածքներ և խոսել զիջումների մասին, այն դեպքում, երբ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն անձամբ էր հայտարարել, որ ոչ մի թիզ հող  Ադրբեջանին չենք զիջելու: «Ես Հերմինե Նաղդալյանի ասածները չեմ ուզում մեկնաբանել ՝ ընդունելի  է դա, թե ոչ, ես իմ ասածն եմ ասում, որ ես  էլ համարում եմ, որ այդ տարածքները Արցախի անվտանգության համար բանակցությունների առարկա կարող են դառնալ և պիտի դառնան  ու եթե Արցախի կարգավիճակը լուծվում է, ապա 5 տարածք, թե 7 .... Ամեն դեպքում այդ տարածքները պետք է բանակցությունների առարկա դառնան: Մենք չենք գնացել Ադրբեջանից ինչ-որ բան գրավել»,-պատասխանեց ՀՀԿ պատգամավորը: Տիկին  Ալավերդյանը այստեղ  կրկին շեշտեց, որ ինքն այդ կոնցեպտի հետ համաձայն չէ: Մանրամասները՝ տեսանյութում