A
A
ՀՀ ՊՆ. անկանոն կրակահերթեր հայ-ադրբեջանական սահմանին
Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ՀՀ ՊՆ Կարդացեք նաեւ՝ ԼՂՀ ՊՆ. ողջ գիշեր հրետակոծվել են հայկական դիրքերն ու բնակավայրերը . մեկ զինվոր զոհվել է ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական կողմը քաղաքացիներին դարձնում է վահան ՀՀ պաշտպանության նախարար գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա