Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարածքներ ենք կորցրել Աբովյան, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներում». Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
isagulyan

«Կարեւոր չէ, թե Bloomberg-ին տված հարցազրույցում ինչ է ասել Սերժ Սարգսյանը: Մեր նախագահն իրավունք ունի ասել, որ մենք ամեն ինչի պատրաստ էինք, բայց ադրբեջանցիները չհամաձայնվեցին, իսկ հիմա այս սադրանքից հետո մենք այլեւս ոչ մի բանի պատրաստ չենք»:,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Անդրադառնալով չորսօրյա պատերազմին՝ Իսագուլյանը նշեց, որ մենք տարածքներ չենք կորցրել. «Մենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տարածքներ չենք կորցրել, մենք տարածքներ ենք կորցրել Աբովյան, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներում, Մանումենտի այգիներում...Մեր սահմաններն այդտեղ են: Գուցե ելնելով ռազմավարությունից՝ մեր տղաները դիրքային փոփոխություն են արել, բայց տարածք չեն զիջել»,-շեշտեց նա՝ հավելելով. «Մեր զինվորները չեն մահացել, նրանք անմահացել են, մահացել են նրանք, ովքեր ինչ- որ պարտավորություն ունեին այդ զինվորների առջեւ եւ չեն կատարել»: Գառնիկ Իսագուլյանը, ով, իր խոսքով, ապրիլի սկզբից մոտ հինգ անգամ գնացել է Արցախ, անդրադարձավ նաեւ ճանապարհների վիճակին. «Սյունիքի դարպասներից մինչեւ Գորիս ճանապարհը խայտառակ վիճակում էր: Ճանշինի տնօրենը, տրանսպորտի եւ կապի նախարարը, վարչապետը եւ պետական մյուս պաշտոնյաները պետք է վրանները խփած լինեին այդ ճանապարհի կողքերը եւ հետեւեին, թե ինչպես են աշխատանքները տարվում»: