A
A
«Հրազդան ցեմենտ»-ի նախագիծը չանցավ (տեսանյութ)
Քսան րոպե ընդմիջումից հետո 53 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն չընդունեց «Հրազդան ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքները ներելու եւ այն ՎՏԲ բանկի կառավարմանը հանձնելու մասին նախագիծը: Ընդդիմությունը չքվեարկեց, իսկ միակ դեմը քվեարկության հիմնական մասնակից ՀՀԿ պատգամավորներից Կարեն Կարապետյանն էր:
Այս նախագիծն աղմկահարույց էր, քանի որ ՎՏԲ բանկի Մոսկվայի գլխամասի բաժնետերերից մեկը ադրբեջանցի էր, իսկ գործարանի նախկին սեփականատեր Միկա Բաղդասարովն իր սխալ մենեջմենթի պատճառով սնանկության էր հասցրել գործարանը: Պատգամավորների կարծիքով՝ նա անպատիժ չպետք է մնա:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մինչեւ այս նիստի ավարտը պաշտոնական տեղեկություն կտրամադրվի՝ երեկ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի վերաբերյալ: