Ստեղծարար Եվրոպա. աշխատանքային հանդիպում (տեսանյութ)
Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվեն Ստեղծարար Եվրոպա ծրագիրը և դրա արդյունավետությունը մշակութային ոլորտի ներկայացուցիչների համար: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միությանկողմից և նպատակ ունի ապահովել մշակութային, ստեղծարար և տեսալսողական ոլորտների աջակցությունը: 2014-2020 թվականներին ծրագրին հատկացված բյուջեն կազմոմ է 1.436 մլրդ. եվրո և գործածվելու է խթանելու եվրոպական մասշտաբի ծրագրեր, որոնք նախատեսում են շրջագայություններ, հանդիսատեսի շրջանակի ընդլայնում, հմտությունների փոխանցում և զարգացում:
Աշխատանքային հադիպմանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գործող մշակութային և ստեղծագործ այն կազմակերպություններն ու միությունները, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց միջազգային կապերի շրջանակը և ներգրավվել եվրոպական միջսահմանային համագործակցության ծրագրերում: Հանդիպման նպատակն է աջակցել այն կազմակերպություններին, որոնք ունեն նախագծի թե մշակված, թե նախնական տարբերակներ: Աշխատանքային հանդիպումը կվարի Լիտվայի Ստեղծարար Եվրոպա ծրագրի ղեկավար տիկին Էգլե Դելտուվայտեն, ով նաև վարում է նախագծի կառավարման դասընթացներ և միջազգային մշակութային համագործակցության փորձագետ է:
Աշխատանքային հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝1. Ինչ է իրենից ներկայացնում Ստեղծարար Եվրոպա ծրագիրը, և ինչով այն կարող է աջակցել մշակույթի ոլորտում գործող համակարգողներին:
2. Որոնք են ծրագրին մասնակցելու պայմանները: 3. Որ մշակութային թեմաներն են այսօր գտնվում Եվրոպայի ուշադրության կենտրոնում: 4. Ինչպես ընդլայնել միջազգային կապերը և մշակել կայուն նախագծեր: