Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը ահաբեկչության փաստը ոչ հաստատում է, ոչ հերքում (տեսանյութ)

Քաղաքականություն
70697c76db4a43f04a8b735e8f6f5561

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը րոպեներ առաջ Հալաբյան փողոցում հանդես եկավ երկրորդ բրիֆինգով. նա ասաց, որ պայթուցիկը, որով պայթեցվել է ավտոբուսը, ուղևորներից մեկի մոտ է եղել։ Պայթյունը մեքենայի առաջամասում է եղել։ Ոստիկանապետը, սակայն, ահաբեկչության տարբերակը չի պնդում։ Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի եւ վառելանյութի հետ, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատեց նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։ «Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,­ ասաց Ոստիկանության պետը։ Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշեց, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։ «Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,­- հավելեց ոստիկանության պետը։ Ի դեպ, պայթյունը ֆիքսող տեսախցիկներից մեկը պայթյունի հետևանքով վնասվել է: Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։ Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 անձ, որոնցից մեկն արդեն դուրս է գրվել