Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդկաստանում հիշեցին Հայոց ցեղասպանությունն ու ապրիլյան պատերազմը

Քաղաքականություն
1-25

Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչները 1915թ-ի  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էին կազմակերպել: Դելիի Ջավալհար Ներուի անվան համալսարանում անցկացվեց «Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ոճիր» թեմայով քննարկում, որի հիմնական բանախոսներն էին Դելիի գերագույն դատարանի փաստաբան Ադիտյա Շարման և գրող, ակադեմիկոս Պուրուշոտամ Ագրավալը: Նրանք իրենց ելույթներում խստորեն դատապարտեցին Ցեղասպանություն երևույթը: Բանախոսները միաժամանակ նշեցին, որ  անպատժելիությունն է  թույլ է տալիս, որ այսօր կրկնվեն նորանոր ոճրագործություններ: «Հայ ժողովրդի համար ամենամեծ ողբերգություններից է 1915թ Ցեղասպանությունը: Ու չնայած դրան՝ սփռվելով ողջ աշխարհով, անցնելով շատ դժվարությունների միջով՝ հայերը շարունակում են կերտել,  դրսևորել անկոտրում կամք՝ պահպանելու համար իրենց մշակույթն ու ինքնությունը: Այս ժողովրդի հենց այս հատկանիշն է ինձ միշտ հիացրել»,-իր ելույթում նշեց ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան Աչալ Կումար Մալհոտրան: Քննարկման ընթացքում ներկաների համար ցուցադրվեց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ, այնուհետ տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի ու  նաև 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհվածների։ Գայանե Հակոբյան 3   5 6 7 8 9 10 11   2