Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի որսը հատկացվել է մանկական հաստատություններին

Հասարակություն
default

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 870.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 1,17մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 969.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի  տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 147,0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 130.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում: Ապօրինի որսի իրականացման համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար    ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:   Առգրավվել է 6 հատ ձկնորսական ցանց և 8.0կգ /35հատ/ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Մարտունու թիվ 3 մանկապարտեզ: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 21,0կգ /54 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի  տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 2.5կգ  /30 հատ/  «կողակ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 24.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի  տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 27.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 76.0կգ /157 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, «Զատիկ»երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 24,0կգ /35 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 129,0կգ /281 հատ/«սիգ» և 2,5կգ /30հատ/ «կողակ» տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,83մլն.դրամ: