«5 կմ առաջ գնալու համար արյուն թափելն անիմաստ է». Վ. Հարությունյան (տեսանյութ)
Ադրբեջանը նույնպես կռվում է 80-ականների զենքերով. վստահեցնում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը. «Նրանց զենքի 70 տոկոսը 1980- ականների զինամթերք է: Բացի այդ, եթե տեխնիկան 80- ականների է, ապա դա չի նշանակում, որ այն վատն է»: Հարցին, թե հայկական կողմը առաջ էր գնում, սակայն ամենաթեժ պահին հրադադար հայտարարվեց ու հայկական բանակի առաջխաղացումը կասեցվեց, ինչո՞ւ այդպես եղավ, պարոն Հարությունյանը պատասխանեց, որ այդ խոսակցությունները միայն էմոցիաներ են: «Նույն բանի մասին էին խոսում 1994 թվականին, սակայն երբ տեղյակ ես լինում իրավիճակի ռազմաքաղաքական կողմին, հասկանում ես, որ այն ժամանակ զինադադարի կնքումը ճիշտ որոշում էր: Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա կարող եմ ասել, որ մեզ ոչ մեկն էլ չէր խանգարում, եթե ուզենայինք, առաջ կգնայինք, սակայն 5 կմ առաջ գնալու համար մեր տղաների արյունը թափելն անիմաստ եմ համարում»: Մանրամասները՝ տեսանյութում