Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դավիթ Հարությունյանը կպարտվեր, եթե մրցակիցը լիներ Սասի Արտակը»

Քաղաքականություն
934119b0dd6a3e2cca2a8605f7ef475b

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ԸՕ նոր նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ 4+4+4 ձեւաչափի ձախողումը ու կամ որեւէ արդյունք չունենալը մեծ տրագեդիա չէ, քանի որ ամեն ինչ նոր է սկսվում: Նրան նաեւ հետաքրքրում էր՝ արդյո՞ք այս նոր նախագիծը հնարավորություն տալու է եկող խորհրդարանում  ունենալու ավելի լավ կադրեր: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց ընտրական գործընթացը ընտրատեղամասերում ուղիղ եթերով հեռարձակելու հարցին. «Հակառակ դեպքում եկող ԱԺ-ն ընդհանրապես ԱԺ նման չի լինելու»: Նա անդրադարձավ նաեւ բաց համամասնական ընտրակարգով ընտրահամակարգին՝ ասելով. «Պարոն Հարությունյան, ներողություն, սակայն ձեր վրա պետք է բերեմ օրինակը, թեեւ ձեզ շատ հարգում եմ: Օրինակ՝ երեք համայնքում, որը մեկ ընտրատարածք է, առաջադրվում է Սասի Արտակը՝ ԱԺ-ում այդպես են իրեն ճանաչում, ու եւս մեկ մականունավոր: Նրանք իրար մեջ կորոշեն՝ ով ընտրվի, սակայն քաղաքական հատվածը հետ է ընկնելու, օրինակ՝ Դուք, քանի որ չունեք գործարաններ, որ ձեր աշխատակիցները գան ընտրատեղամաս՝ համապատասխան քվեարկության: Այդպես եղավ Հրազդանի ՏԻՄ ընտրություններին, երբ բոլորին բերել էին ընտրատեղամաս: Պարոն Հարությունյան, Դուք այդ ուժը չունեք, տնտեսական լծակներ չունեք, որ մարդ բերեք ընտրատեղամաս»: «Ես չեմ կիսում ձեր տեսակետերը: Նման խնդիրներ այլեւս չեն առաջանալու»,- վստահեցրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: