A
A
2015 թ. բյուջեի դեֆիցիտը կազմել է 241,252,439.6 դրամ
Գործադիրն այսօր հաստատեց «2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին հավանություն տալու մասին նախագիծը: Ըստ նախագծի` 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմել է՝ 1,167,744,023.2 հազար դրամ, ծախսերի գծով` 1,408,996,462.8 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 241,252,439.6 հազար դրամ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հորդորեց կառավարության անդամներին իրենց առաջարկությունները ներկայացնել մինչև ապրիլի 26-ը, որից հետո նախագիծը կուղարկվի ԱԺ: