Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջպետական ճանապարհը կլայնացվի՝ առանց հողերի օտարման

Տնտեսություն
roads2

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը կվերանորոգվի: Ծրագիրն այսօր հաստատվեց կառավարության նիստի ժամանակ: Տրանսպորտի եւ կապի նախարար  Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է նաեւ  տվյալ ճանապարհի լայնացում: Կառավարությունը հորդորեց Լոռու և Տավուշի մարզպետներին ձեռնպահ մնալ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի պաշտպանական գոտիներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման գործողություններից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց աշխատանքներին կցել նաեւ Տարածքային կառավարման նախարարությանը։ Ըստ նախագծի ֆինանսական միջոցները կտրամադրի Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերը։ Աշխատանքների մեկնարկը նախատեսվում է այս տարի: