Մշակույթից՝ քաղաքականություն. քննարկումներ՝ ուղիղ (տեսանյութ)
Այսօր, ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Մհեր Մկրտչյան թատրոնի ատենապետ Հարություն Չաթմաջյանը,Նյու Ջերսիի Թեքեյան մշակութային միության մեծագույն Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետ՝ Հակոբ Վարդիվառյանը , Սողոմոն Թեհլերյանի դերակատար Հարութ Բասմաջյանը և դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Թեմա՝թատերախմբի հայաստանյան հյուրախաղերը,Հայաստան-Սփյուռքի այսօրը և վաղը Ժամը 12:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյանը և ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը: Թեմա՝ՏԻՄ վերջին ընտրությունները,դրանց արդյունքները,հետևություններ,ԼՂՀ հարցի քննարկում,որքանով է ճիշտ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ն որպես լիիրավ բանակցային կողմ ճանաչման հարցում: Ժամը 13:00-ին հյուրերն Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը,պատգամավոր Ռուզան Մուրադյանը և նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Թեմա՝սահման, բանակ, կրթական համակարգի խնդիրներ