Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի եզդիները դիմավորեցին Նոր տարին

Հասարակություն
ezdiner

Այս տարի եզդիները իրենց գլխավոր տոնը Չարշամա Սարե Սալեն(Նոր տարին) դիմավորեցին ապրիլի 19-ին: «Սինջար» եզդիների ազգային միավորումը տոնը կազմակերպեց սուրբ Սլթան Էզդիդի սրբավայրում: Տոնին մասնակցելու էին եկել հարյուրավոր եզդիներ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից: Միավորման ղեկավար Բորիս Մուրազին շնորհավորեց բոլոր ներկաներին և ասաց.«Թող որ այս տարի բարիքի և խաղաղության տարի լինի: Եվ որ ամենակարևորն է` թող այս տարի վերանա մեր միջի ստրուկը, որը այսքան տարի խանգարել է  եզդի ժողովրդի առաջընթացին: Իրաքում դեռևս մեր եղբայրներն ու քույրերը ծանր կացության մեջ են և նոր տարում մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ այս օրը հավաքվելիս նշենք նաև մեր ազգի հաղթանակը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ աշխարհի բոլոր եզդիներին այս սուրբ օրվա կապակցությամբ»,-ասաց Բորիս Մուրազին: Միջոցառման մասնակիցները վառեցին իրենց նոր տարվա ճրագները և շարունակեցին տոնակատարությունը, ազգային երգ ու պարով: Հիշեցնենք, որ տոնը նախկինում չէր նշվում Հայաստանում, քանի որ ԽՍՀՄ տարիներին եզդիները կրտվել էին հայրենի բնօրրանից և միայն երեք տարի առաջ «Սինջար» եզդիների ազգային միավորման ջանքերով, այն դարձավ նաև Հայաստանի եզդիների գլխավոր տոնը: 10410274_878634352207686_8337712928004645521_n 10985217_878634275541027_202289394849739081_n 11156183_878634215541033_5803247807380568388_n 13035473_1006091422802420_887762275_o 13062771_1006091539469075_1741832303_o