Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանն այսօր հենակների օգնությամբ քայլել է .Artsakhpress

Հասարակություն
42971

Artsakhpress.am Ապրիլի 2-ին թշնամու կողմից Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բանակավայրի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով երկար ժամանակ ինտենսիվ բուժում էր ստանում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում, հենակների օգնությամբ արդեն սկսել է քայլել: «Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշել է, որ բեկորային վիրավորում ստացած 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում են համապատասխան բուժում ստանալ: «Հենակների օգնությամբ երեխաներն արդեն քայլում են: Եթե հենակներով սկսեն ազատ քայլեն մի քանի օրից դուրս կգրենք»,- ասել է Մ. Մարգարյանը: Լրագրողի  հետ զրույցում Գևորգն ու Վարդանը նշել են, որ այժմ իրենց ավելի լավ են զգում: 13012694_543290619197940_4628647350699125783_n