A
A
Ռուզաննա Եղնուկյան. «Սա ջրվելու է, գնա»
Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ակցիայի ժամանակ վնասվածք ստացած «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Ռուզաննա Եղնուկյանը չի հավատում, որ իրականությունը պարզվելու է:
«Ինչպես բոլոր գործերը, այնպես էլ սա ջրվելու է, գնա: Առանց որեւէ լուրջ հետեւանքներ թողնելու»,- ասաց Ռուզաննա Եղնուկյանը:
Մարտի 24-ին Ռուզաննա Եղնուկյանը գլխի բաց վնասվածք է ստացել, հարուցվել է քրեական գործ: Նա ճանաչվել է տուժող, բայց գործով մեղադրյալ չկա։ Ռուզաննա Եղնուկյանը չի բացառում, որ չբացահայտման պատճառն նաեւ այն է, որ իրեն հարվածողը ոստիկան է եղել:
Գլխի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանն իրեն համեմատաբար լավ է զգում: «Բայց գլխացավեր ունեմ եւ տան պայմաններում բուժումներ եմ ստանում», - եզրափակեց Ռուզաննա Եղնուկյանը:
