Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Թուրքիայի վարչապետը շատ լավ էր պատրաստվել. Լևոն Զուրաբյան

Քաղաքականություն
8f2c1def1f9a6be5eae9ddf82896d805

Հայաստանի պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի կարծիքով`  Թուրքիայի վարչապետը շատ լավ պատրաստված էր եկել ԵԽԽՎ: Այս դեպքում, սակայն, խոսքը չի վերաբերում նրա ելույթին, այլ ներկայացման ձեւին: Ահմեդ Դավութօղլուն այնքան երկար խոսեց եւ այնքան ծավալուն էր պատասխանում հարցերին, որ ժամանակը սպառվեց: Բազմաթիվ պատգամավորներ այդպես էլ հնարավորություն չունեցան նրան հարցեր ուղղելու, նույնիսկ երբ նրանց անունը ցուցակագրվածների առաջին շարքերում էր :  Լեւոն Զուրաբյանը եւս հնարավորություն չունեցավ հարց տալու : Իսկ նա պատրաստվում էր այսպիսի հարց ուղղել Դավութօղլուին. « Մի տասնամյակ առաջ Թուրքիան սկսեց «զրո խնդիր հարեւանների հետ » ծրագիրը : Այդ ժամանակից սկսած Թուրքիան հրաժարվել է ստորագրել Հայաստանի հետ  հաշտության արձանագրությունները, վատացրել է հարաբերությունները Եգիպտոսի, Իսրայելի եւ Ռուսաստանի հետ, միջամտել է Իրաքում, ռազմական գործողություններ է սկսել քրդերի դեմ Սիրիայում եւ Իրաքում :  « Ջումհուրիեթի »  լրագրողները բանտարկվեցին` գրելու համար,որ Թուրքիայի կառավարությունը գաղտնի աջակցում է Իսլամական պետությանը :  Դուք կարծո՞ւմ եք, որ այս ամենը համահունչ է Եվրոպայի խորհրդի չափանիշներին » : Պարոն Զուրաբյանը « Ա1+ »-ի թղթակցին տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ելույթի ու հարցերին նման կերպ պատասխանելու Դավութօղլուի ձեւաչափը քննարկման առիթ է դարձել պատգամավորների շրջանում : Ի դեպ, երբ Թուրքիայի վարչապետը ԵԽ շենքում էր, որոշ վերելակներ չէին աշխատում : Նրա գնալուց հետո դրանք սկսեցին աշխատել :