Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդային տագնապ՝ քաղաքացիների համար (տեսանյութ)

Հասարակություն
azdanshan

Որևէ բնակավայրում արտակարգ իրավիճակի առաջացման կամ սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական սպառնալիքի առկայության մասին քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմիններին, ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար օգտագործվում են ազդարարման հատուկ ազդանշաններ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր յութուբյան էջում տեղադրել է մի հոլովակ, որտեղ տվյալ ազդանշանն է հնչում։ Ի՞նչ նպատակով է դա արվել. «Մեր քաղաքացիները հետաքրքրվում էին, թե ի՞նչ ազդանշան է դա և մենք իրազեկելու նպատակով տեղադրեցինք դա»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։ Ըստ նրա՝ դա այս պահին կապված չէ որևէ սպառնալիքի հետ։