Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Պուտինը Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը կոչ է արել

Պաշտոնական
sargsyan-putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում է անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման սկզբում Պուտինը հույս է հայտնել, որ ԵՏՄ հանձնաժողովը հաջող աշխատանք կկատարի` Սարգսյանի ղեկավարությամբ: Ինչպես նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ` ՌԴ առաջնորդը  ընդգծել է  Եվրասիական տնտեսական միության առավելությունները առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը անդամ երկրների առաջ ծառացած խնդիրները լուծելու համար: «Մեր առաջ շատ խնդիրներ են դրված, որոնք պետք է միասին լուծենք: Ամենից կարևորն է, որ օգտագործենք ինտեգրացիոն միության առավելությունները մեր երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման համար»,- նշել է Պուտինը` հիշեցնելով, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպում են անցկացնելու Երևանում: Տիգրան Սարգսյանը, իր հերթին, ընդգծել է, որ բավականին լավ ներուժ է կուտակվել ինտեգրացիայի համար, որը կծառայի երկրների ժողովուրդների շահերին: